Արտաքին 1 տարի առաջ - 00:06 18-10-2025

Ես պատրաստ եմ Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով». Զելենսկի

Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա։

Այս մասին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, և դա լավ է։ Կարծում եմ՝ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում, տնտեսական և մարդկային առումով։ Ըստ իս, դա շատ կարևոր պահ է»,- ընդգծել է Զելենսկին։

Նա հավելել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով»։

«Նախևառաջ, կարծում եմ, որ մենք պետք է նստենք և խոսենք։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է կրակի դադարեցում։ Նույնիսկ հիմա, ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքում, շատ դժվար է պահպանել հրադադարը»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ