Արտաքին 1 տարի առաջ - 14:26 17-10-2025

101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Մուրայաման

101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման, որը երկիրը ղեկավարել է 1994 թվականի հունիսից մինչև 1996 թվականի հունվարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Մուրայաման դարձել էր 47 տարվա ընթացքում Ճապոնիայի առաջին սոցիալիստ վարչապետը՝ գլխավորելով աննախադեպ կոալիցիոն կաբինետը, որը կազմվել էր երեք մրցակից ուժերի՝ Սոցիալիստական ​​կուսակցության, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության և ոչ մեծ Սակիգակեի նոր կուսակցության կողմից:

Մուրայաման հայտնի է 1995 թվականին հրապարակված իր հայտարարությամբ, որով նա պաշտոնապես ներողություն է խնդրել Ասիայի այն բոլոր երկրներից, որոնք տուժել են ճապոնական գաղութատիրության և ագրեսիայի հետևանքով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ