Արտաքին 1 տարի առաջ - 19:37 16-10-2025

Ռամիզ Մեհդիևը ծրագրել էր Ռուսաստանի աջակցությամբ իշխանություն զավթել Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհդիևը ծրագրել էր Ռուսաստանի աջակցությամբ իշխանություն զավթել Ադրբեջանում:

Ադրբեջանական պետական APA գործակալության տեղեկություններով՝ պլանը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում՝ նախագահների հանդիպման ժամանակ։

Մեհդիևն առաջարկել է իշխանությունը բռնի զավթելուց հետո ստեղծել ժամանակավոր մարմին, որի գլխին պետք է կանգնած լիներ ինքը՝ 87-ամյա նախկին պաշտոնյան։ Այդ խորհրդի ենթադրյալ անդամների մասին տեղեկությունը Մեհդիևը փոխանցել է նաև ռուսական կողմին։

APA-ի տեղեկություններով՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին հայտնել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի գործունեության մասին: Ակնհայտ է, որ Մոսկվան հրաժարվել է Մեհդիևի աջակցությունից և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել ադրբեջանական կողմին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի