Մամուլ 1 տարի առաջ - 08:05 16-10-2025

«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար․ Հրապարակ

Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում: Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել` կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում` քո եւ կնոջդ մեքենաները կրճատի:

Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան: Կրճատվեց նաեւ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին: Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները «ռազբորկաներ» չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենայից:

Այսինքն, նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս` մյուս հանձնաժողովի նախագահին: ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հռիփսիմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ` նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ` օգտվում մեքենայից։

Իսկ եթե նույն օրը, նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան։ «Ես իմ անձնական մեքենայով եմ շրջում»: Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի 2 նախագահ է հրավիրված, չինգաչո՞ւկ եք անում։ «Ոչ, երկուսս էլ նույն մեքենայով ենք գնում»։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին