Մամուլ 3 տարի առաջ - 08:31 30-08-2022

Ծառայողական քննություն են հայտարարել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովից անհետացած առյուծի արձանիկի եւ հոբելյանական հուշամեդալների փաստով դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանում ծառայողական քննություն է իրականացվել։ Թե ում են նվիրված հուշամեդալները եւ արձանիկը, ԱԺ-ից ասացին միայն՝ քանի որ հուշամեդալները 2018-ից առաջ ստացածներն են, իսկ ԱԺ թանգարանը ստեղծվել է 2018-ին, մինչ այդ բոլոր հուշամեդալները տարբեր պահոցներում են եղել, եւ շատերի ծագումնաբանությունը՝ թե ում են հասցեագրված, հայտնի չէ։

Ծառայողական քննությունը հայտարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից՝ թանգարանի տնօրինության եւ պատկան վարչության նկատմամբ, սակայն «գողոնն» այդպես էլ չի հայտնաբերվել, ու ստիպված դիմել են ոստիկանություն։ Շուրջ մեկ տարի առաջ թանգարանի ընդլայնման-վերանորոգման աշխատանքներ են սկսվել, պարբերաբար թանգարանային նմուշները տեղից տեղ են տեղափոխվել, հերթական տեղափոխության ժամանակ էլ հայտնաբերել են չորս նմուշի բացակայությունը։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով պաշտոնատար անձը 60 հազար դրամը գերազանցող նվեր չի կարող ստանալ, ենթադրվում է, որ նմուշներն առավելագույնը կարող են այդ չափի լինել, ԱԺ-ից միայն ասացին, որ դրանք բրոնզե հուշանվերներ են եղել։ Թե ինչպես են անվտանգային խստացված ռեժիմի պայմաններում հուշանվերները խորհրդարանի շենքից դուրս հանվել, պարզ չէ։ Կարելի է միայն ենթադրել, որ ԱԺ անվտանգության մարմիններին, ըստ էության, հրահանգ է իջեցված՝ խստիվ զննել միայն լրագրողներին ու ընդդիմադիրներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին