Մամուլ 1 տարի առաջ - 07:29 16-10-2025

Փաշինյանը սրբազանին, 60-ամյա կնոջը եւ դիվանապետին «կկալանավորի» ու կգնա «հաղթական պատարագի». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ազատելու է Ամենայն հայոց կաթողիկոսից, եւ անցել է գործնական քայլերի: Սակայն, իր ոճին համահունչ` ոչ իր դեմքով եւ ոչ իր ձեռքով:

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, թե 2021 թվականին Վարչապետական օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Կաթողիկոսի քրոջ որդին է: Նա նաեւ պատմել էր թե` «2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ այլ վերադասի»:
Ահա, այս արտահայտության համար Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել է իրավապահներին` կցելով հարցազրույցը` պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը:
Եվ, ահա, քննչական կոմիտեն սկսեց գործընթաց եւ Իոաննիսյանին դրեց անհարմար վիճակի մեջ. առանց նրան տեղեկացնելու գործի ընթացքի մասին՝ գիշերվանից սկսեց «հավաքել» 17 հոգեւորականների` նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոաննիսյանից, այս գործով հաղորդում է տվել նաեւ մի քննիչ` արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է:
Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաեւ Իոաննիսյանին հանեց հոգեւորականների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգեւորականների եւ ծառայողների տուն է մտել խուզարկության` միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին: Մինչեւ կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգեւորականների մեծ մասին` բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու հոգեւորական, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինի եւ թեմի 60 ամյա կին ֆինանսիստի, որոնց, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով:

Այս ձեռագիրն արդեն ծանոթ է. սկզբում մտնում են խուզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում: Երեկ եկեղեցու գանձարանները կոտրելով՝ իրավապահները գտան, օրինակ, մեդալներ, գումար, բենզինի կտրոններ եւ այլն, ցուցադրեցին դա` փորձելով հանրության շրջանում «թալանչու նոստալգիա» առաջացնել եկեղեցու նկատմամբ. հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք «կարեն»: Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում էր հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը:
Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խուզարկում են եւ ձերբակալել են բարերարին, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց: Բայց բարերարը կալանավորված էր:

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ շրջանակից հայտնի դարձավ, որ թեեւ Տեր Արամը ուղիղ ցուցմունքներ չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի առնչությամբ, սակայն ենթադրաբար «սեւագիր» է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին, մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված եւ այլն:

Ահա այսպես՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով եւ գլխատելով Արագածոտնի թեմին՝ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական` մասնակցելու Տեր Արամի պատարագին: Փաշինյանական հոգեւորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան:
Այսինքն՝ Արագածոտնում մարզպետ չկա` ի դեմս Սերգեյ Մովսիսյանի, որ Կառավարությանը հասցնի մարդկանց ուղերձները, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով:
Ի դեպ, երեկ Սաղմոսավանքում պլանավորված հարսանիքները չեն կայացել, քանի որ հոգեւորականները եղել են քննչականում»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին