Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:46 15-10-2025

Իրական հանցագործները վխտում են ազատության մեջ․ սա է Փաշինի նոր Հայաստանը․ Գևորգ Պետրոսյան

«Սամվել Կարապետյանին կարծիք հայտնելու համար առաջադրված մեղադրանքը լրիվ հիմնազուրկ էր, հիմա էլ ուրիշ բան են մտածել՝ փողերի լվացում, ինչի հետ նա բացարձակ կապ չունի»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, և Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։

«Իրական հանցագործներն ազատության մեջ վխտում են, իսկ հայրենանվեր մարդիկ անազատության մեջ են։ Սա է Նիկոլ Փաշինի նոր Հայաստանը։ Իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեց, հիմա էլ 4-րդն է ստեղծում»,- ասաց Պետրոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանի հետ միջադեպից հետո դեռ շարունակում է վարչապետին Նիկոլ Փաշին անվանել, Պետրոսյանն ասաց, որ «ինչպես Փաշին եղել է, այնպես էլ մնացել է, իսկ Հովիկ Աղազարը երկոտանի մանդատակիր է, ում համար ԱԺ-ն վարկերը փակելու միջոց է»:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել