ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk թևավոր հրթիռներ: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այդ մասին հայտնել է Ամերիկյան Անվտանգության Կենտրոնի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը։
Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։
ԱՄՆ-ի ունեցած Tomahawk հրթիռների ճշգրիտ թիվը անհայտ է։ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Կանսիանը, ով այժմ աշխատում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, գնահատում է, որ կարող է լինել այդ մակնիշի մոտ 4150 հատ հրթիռ։