Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:41 14-10-2025

«Որտե՞ղ է քո հայրենակիցը». Թրամփը Փաշինյանին համարում է Ալիևի հայրենակիցը

Հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման և այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։ Լրատվականների աչքից չի վրիպել այն դրվագը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինչ-որ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա այդպես էլ չհաջողվեց։

Լրատվամիջոցները ֆիքսել են հենց այն պահը, երբ Փաշինյանը մոտենում է բեմում ելույթ ունեցող Թրամփին՝ փորձելով նրա ուշադրությունը գրավել։ Փաշինյանը դիմում է նրան՝ «պարոն նախագահ», ինչին Թրամփը, շնորհակալական խոսքի ընթացքում կարճ ընդհատելով ելույթը, պատասխանում է՝ «մոտ եկեք», ապա շարունակում է իր խոսքը։

Երբ Թրամփը ավարտում է ելույթը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե ով է ինքը՝ «Հայաստանի վարչապետն եմ», ապա շնորհակալություն է հայտնում Վաշինգտոնի խաղաղության գործընթացի համար՝ ավելացնելով․ «Աստված օրհնի ձեզ, և հիմա դուք»։ Սակայն, երբ Փաշինյանը փորձում է շարունակել զրույցը, Թրամփն արդեն շփվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբո Սուբիանտոյի հետ՝ փաստացի կիսատ թողնելով խոսքը Հայաստանի վարչապետի հետ։

Թրամփը, որ երբեք չի բաց թողնում առիթը հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց «լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը», երեկ ևս, Գազայի հրադադարի համաձայնագրի ստորագրման ժամանակ նկատելով Ադրբեջանի նախագահին, հպարտությամբ հայտարարել է․

«Ահա այստեղ է այն մարդը, որի համար ես լուծեցի պատերազմը՝ Ադրբեջանը։ Դու և քո հայրենակիցը հիմա հաշտ եք, չէ՞։ Նրանք կռվել են 32 տարի, և մենք մոտավորապես մեկ ժամում լուծեցինք խնդիրը։ Այո, հիմա նրանք իրար հետ լավ հարաբերությունների մեջ են»։

Թրամփը, սակայն, այդպես էլ չհիշեց, որ իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունից հետո Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել 23 հայ գերիների։

Շարմ էլ Շեյխում գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ունեցել են կարճ շփում, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել և արդյոք Փաշինյանը բարձրացրել է հայ գերիների հարցը։ Պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին մանրամասներ չկան։

Նշենք, որ Գազայի խաղաղության գագաթնաժողովին ընդառաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ազատ է արձակել 20 իսրայելցու, որոնք պատանդ էին պահվում երկու տարի, իսկ Իսրայելը՝ շուրջ 2000 պաղեստինցու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին