Ներքին 10 ամիս առաջ - 20:21 13-10-2025

Համաճարակի վտանգ՝ Արմավիր քաղաքում․ կեղտաջրերը լցվում են մարդկանց տները, մարզասրահներ ու լողավազաններ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, դեռևս շարունակվում է հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակը Արմավիրի մարզում։ Գրում է shamshyan.com-ը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 2 ամիս է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիր քաղաքի հազարավոր բնակիչների, օբյեկտների աշխատակիցներին դարձրել է «հոգեկան հիվանդ»։ Երկու ամիս է՝ Սիլիկյան թաղամասում կոյուղատարի չփոխելու պատճառով «Վեոլիա Ջուր»-ի անգործության կամ միտումնավոր դանդաղ աշխատելու հետևանքով կեղտաջրերը կոյուղատարերից դուրս են գալիս ու լցվում թաղամասով մեկ, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն մարդու նկատմամբ, և ոչ միայն մարդու, այլ նաև սպառողի։ Չէ՞ որ մեր տված գումարներով է «Վեոլիա Ջուրը» իր աշխատակիցներին վճարում։ Բա եթե մենք կանոնավոր վճարումներ ենք կատարում, ինչու՞ «Վեոլիա Ջուր»-ն ջայլամի քաղաքականություն է վարում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում