Արտաքին 1 տարի առաջ - 22:37 12-10-2025

Մեկ պետություն արդեն թույլ է տվել այս սխալը․ Կրեմլը սպառնում է Մոլդովային

Մոսկվան խիստ բացասաբար է արձագանքել Մոլդովայի պաշտպանական նոր հայցեակարգի ընդունմանը, որտեղ ՌԴ-ն նշվում է որպես Մոլդավայի անվտանգության հիմնական սպառնալիք։ Գրում է euronews-ը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունները լուրջ սխալ են թույլ տալիս, երբ Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցելու համար Ռուսաստանին դարձնում են հակառակորդ։ Միևնույն ժամանակ, Պեսկովը փաստացի սպառնացել է Մոլդովային․

«Նրանք կարծում են, որ Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցելը ենթադրում է Ռուսաստանի նկատմամբ լիակատար թշնամանք», - հայտարարել է Պեսկովը, ապա հավելել,- «Մեկ պետություն արդեն թույլ է տվել այս սխալը։ Դա ոչ մի լավ բան չի բերել այդ մեկ պետությանը»։

Պեսկովը չի մանրամասնել, թե որ «մեկ պետության» մասին է խոսքը, չնայած նրա խոսքերը հստակորեն ակնարկում են Ուկրաինային, որի դեմ Մոսկվան 2022 թվականին սանձազերծել է լայնածավալ ագրեսիա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Մոլդովայի կառավարությունը հաստատել է 2025-2035 թվականների պաշտպանական հայեցակարգը, որը սահմանում է ազգային պաշտպանական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները։ Այն նպատակ ունի ամրապնդել պետության պաշտպանունակությունը և հարմարեցնել այն նոր անվտանգության իրողություններին՝ զինված ուժերի արդիականացման միջոցով, և նախատեսում է ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի առնվազն 1%-ը։ Փաստաթղթում ազգային անվտանգությանը սպառնացող ռազմական ռիսկերի և սպառնալիքների թվում է «ՌԴ ռազմական ագրեսիայի շարունակությունը Ուկրաինայում՝ դրա հնարավոր տարածմամբ դեպի Մոլդովայի Հանրապետություն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի