Արտաքին 1 տարի առաջ - 18:24 12-10-2025

Մադագասկարի նախագահը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Մադագասկարի նախագահը կիրակի օրը հայտարարել է, որ երկրում իրականացվում է պետական հեղաշրջման փորձ։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը երկրի էլիտար ռազմական ստորաբաժանման անդամները միացել են կառավարության դեմ ուղղված երիտասարդական բողոքի ցույցերին, գրում է Associated Press-ը։

Վերջին երեք շաբաթների ընթացքում Մադագասկարն ապրում է վերջին տարիների ամենախոշոր անկարգությունները։ Ցույցերը կազմակերպում է «Մադագասկարի Z սերունդ» անունով հանդես եկող խումբը։ ՄԱԿ-ի տվյալներով, բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է 22 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Կառավարությունը վիճարկում է այդ թվերը։

Նախագահ Անդրի Ռաձուելինայի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ նա «ցանկանում է տեղեկացնել ազգին և միջազգային հանրությանը, որ իրականացվել է իշխանության ապօրինի և ուժային զավթման փորձ»։

«Հաշվի առնելով իրավիճակի ծայրահեղ լրջությունը՝ Հանրապետության նախագահը խստորեն դատապարտում է այս ապակայունացման փորձը և կոչ է անում ազգի բոլոր ուժերին միավորվել՝ պաշտպանելու սահմանադրական կարգն ու ազգային ինքնիշխանությունը», նշված է նախագահի գրասենյակի հայտարարությունում։

Չնայած հայտարարության մեջ չի նշվում, թե ով է փորձել տապալել կառավարությունը, հայտնի է, որ Մադագասկարի էլիտար ռազմական ստորաբաժանումը՝ CAPSAT-ը, շաբաթ օրը միացել է նախագահ Ռաձուելինայի դեմ ուղղված երիտասարդական ցույցերին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին