Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 09-10-2025

Փաշինյանը չի ընդունում, ոչ մեկը չի օգնում. տարեց կինը բողոքում է, որ իր տունը քանդել են

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 9-ին, անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում տարեց կինը պատմեց իր և իր ընտանիքի դժվարությունների մասին։ Նա նշեց, որ բազմաթիվ ընտանիքներ ստիպված են եղել դրսում ապրելու, իսկ իր երկու աղջիկներից մեկին ստիպված է եղել ուղարկել Գերմանիա։

«7 ընտանիք դուրս թափվեց։ Նրանցից մի քանիսը դոմիկ են դրել, ապրում են։ Ես էլ տեղ չունեմ։ Իմ երկու աղջիկներից մեկին ուղարկեցի Գերմանիա, միայն մեկն է մնացել, ինձ է պահում։ Տղաս մոտիկ չի գալիս՝ հիվանդ է, պատերազմի ժամանակ վիրավորվել է»,- ասաց կինը։

Նա նշեց, որ դիմել է բոլոր հնարավոր գերատեսչություններին՝ ներառյալ դատախազություն, բայց արձագանք չի ստացել։

«Տեղ չի մնացել՝ երեխեն չի բողոքել, բայց ոչ մի բան չեն արել։ Ես գիշերներն այստեղ եմ լինում, Փաշինյանի մոտ եմ գնացել, չի ընդունում, ութ նամակ եմ գրել՝ ոչ մի պատասխան։ Թաղապետն էլ օգնել չի կարող»,- շարունակեց նա։

Կինը պատմեց նաև, որ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր չէ հեռանալ՝ օրինակ՝ Մոսկվա գնալ։

«Ես բնիկ երևանցի եմ, ուրիշ տեղից չեմ, վախ չունեմ, բայց չեմ իմանում՝ ինչ անեմ։ Դպրոցում եմ աշխատել, շեֆ խոհարար եմ աշխատել, քույր եմ աշխատել, բայց օգնություն չկա։ Տեղ չմնաց»,- հավելեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»