Ուղիղ խոսք 1 տարի առաջ - 19:00 29-07-2025

Թուրքից չեն տարբերվում. քաղաքապետարանը քանդել է հայրենադարձի տունը

Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդման շրջանակում հյուրընկալել էինք Նուբարաշենի բնակիչ Զոյա Եղիազարյանին։

Նա պատմեց, որ Նուբարաշենում գտնվող իրենց նորակառույց տունը՝ առանց որևէ նախազգուշացման, իրավապահների ուղեկցությամբ քանդվել է քաղաքապետարանի կողմից՝ թոռան աչքի առաջ, ով նոր էր վերադարձել զինծառայությունից։ Ըստ Եղիազարյանի՝ դեպքը տեղի է ունեցել անսպասելի և անհիմն կերպով։

«Սա կարող էր անել միայն թուրքը, ուրիշ ոչ ոք։ Մեր թաղապետն ասում է՝ «ես տեղյակ չեմ», ասում է՝ «երեխուս արևով եմ երդվում», բայց եթե քաղաքապետարանի ձայնագրությունը լսես, կհասկանաս՝ տեղյա՞կ է, թե՞ չէ։ Ես մտել եմ իր մոտ, Ֆեյսբուքում անպատվել եմ, ամենավերջին ձևով։ Կանչել է իր մոտ, մտել եմ, ասում եմ՝ նեղվո՞ւմ ես գրածիցս։ Բա էդ 14 միլիոնը հողի տակ դնելը... ։ Ես խոսում եմ՝ պռոշներս չորանում են։ Իրենց ընտանիքի պռոշներն էլ չորանան, որ հասկանան՝ քանդելը ինչ է»։

Զոյա Եղիազարյանն ընդգծեց, որ իր որդին վերադարձել է Բաշկիրյայից, որպեսզի որդիները հայրենիքում ծառայեն բանակում, սակայն, ըստ նրա՝ փոխանակ նման մարդկանց խրախուսելու, քանդում են նրանց տները։

«Թուրքից ոչ մի բանով չեն տարբերվում՝ ո՛չ Տիգրանը, ո՛չ Նիկոլը, ո՛չ Անդրանիկը։ Երեքն էլ թուրքի մնացորդ են։ Թևերս կապեն, տանեն՝ չեմ վախենում։ Իմ երեխու ներդրած 14 միլիոնը դրել են հողի տակ։ Ի՞նչ է՝ ջո՞ւրն էր բերել, Տիգրա՞նը, Անդրանիկը՞, թե՞ Նիկոլն էր տվել։ Քաղաքապետարան չկա։ Իրենք մարդկության հետ կապ չունեն»,- ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը