Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:45 03-11-2023

Փարաքարում շան կծելուց հետո տարեց կինը մահացել է

Նոյեմբերի 1-ին Փարաքար խոշորացված համայնքում շները հարձակվել են տարեց կնոջ վրա և կծել, ինչի հետևանքով նա մահացել է։

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն Oragir.News-ի հետ զրուցում ասաց, որ տարեց կինը Մերձավան գյուղի բնակիչ էր, և որ ինքնուրույն էր դիմել բուժհաստատություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել․

«Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, առավոտյան 10։00-ի կողմերը։

70-անց տատիկ էր։ Շունը հարձակվել, կծել է, որից հետո նա իր ոտքով գնացել է Փարաքարի ամբուլատորիա, մահն այնտեղ է գրանցվել։ Գիտեմ միայն, որ ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց թե ինչն է եղել մահվան պատճառը՝ թունավորումը, վախը, թե ճնշումը չգիտենք»։

Նրա խոսքով՝ Փարաքարում մինչ այս պահը շների կծման դեպք չի եղել․

«Մենք շահագրգիռ կազմակերպությունների հետ փորձում ենք պայմանավորվածություն ձեռք բերել, որ գան այդ շներին տանեն, ստերջացնեն, պատվաստեն, բայց նորից հետ են բերում համայնք։ Մենք ուզում ենք կազմակերպել, որ համայնք հետ չբերեն, տանեն շների կացարաններ։ Անցած տարի քննարկում ենք ունեցել, որ համայնքի միջոցներով շների կացարան ստեղծենք, բայց միջոցներ դեռևս չունենք»,- եզրափակեց Դավիթ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ