Արտաքին 1 տարի առաջ - 20:05 08-10-2025

Գազայում զոհվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ևս մեկ աշխատակից

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը (MSF) հայտնել է Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով իր 14-րդ աշխատակցի մահվան մասին:

«Այսօր առավոտյան Գազայում՝ Պաղեստինում, իսրայելական ուժերի հասցրած հարվածը խլել է «Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության մեր գործընկեր Օմար Հայեքի կյանքը և լուրջ վնասվածք հասցրել ևս չորս հոգու։ Հարձակումը տեղի է ունեցել փողոցում, որտեղ մեր թիմերը սպասում էին ավտոբուսին, որպեսզի հասնեն Դեյր Էլ Բալախում MSF-ի դաշտային հիվանդանոց: Բոլոր աշխատակիցները կրում էին MSF-ի ժիլետներ, ինչը հստակ վկայում էր այն մասին, որ նրանք մարդասիրական բժշկական մասնագետներ են»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

MSF-ի հայտարարության համաձայն՝ 42-ամյա տղամարդը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տասնչորսերորդ աշխատակիցն է, որը սպանվել է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ տուժած աշխատակիցներից մեկը բեկորային վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում է: Այս ֆոնին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և հրադադար հաստատել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին