Արտաքին 1 տարի առաջ - 15:20 08-10-2025

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, մերժել է ձախակողմյան ընդդիմության առաջարկությունը հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Le Figaro թերթը։

Պարբերականի տվյալներով՝ բյուրոյի նիստի մասնակիցներն արձանագրել են հիմքերի բացակայությունը՝ քննարկման ընդունելու Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու պահանջը, որը ներկայացրել է 104 պատգամավորի ստորագրություն հավաքած ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը։

Ֆրանսիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նրա կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսում է Սահմանադրության 68-րդ հոդվածը։ Իմփիչմենթի նախաձեռնողները պետք է առաջին փուլում հավաքեն 58 պատգամավորի (ստորին պալատի կազմի մեկ տասներորդի) ստորագրությունները։ Պալատի բյուրոն պետք է դրանից հետո որոշի, թե բանաձևի նախագիծը կարող է արդյոք ընդունվել քննարկման:
Այնուհետև նախագծին պետք է հավանություն տա պրոֆիլային հանձնաժողովը։ Հավանություն ստանալու համար բանաձևի օգտին պետք է կողմ քվեարկի Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդը։ Այնուհետև օրինագիծը ներկայացվում է Սենատ (խորհրդարանի վերին պալատ): Եթե երկու պալատներն էլ հաստատեն փաստաթուղթը, պատգամավորներն ու սենատորները պետք է հավաքվեն համատեղ նիստի: Իմփիչմենթի համար անհրաժեշտ է, որ բանաձևին հավանություն տա երկու պալատների 925 անդամներից առնվազն 617-ը։

«Անկոտրում Ֆրանսիան» նման առաջարկություն էր ներկայացրել դեռևս անցյալ տարի: Ու թեև առաջարկությունն ստացել էր Ազգային ժողովի բյուրոյի հավանությունը, այն հետագայում մերժվել էր օրենսդրական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որտեղ բոլոր խմբակցությունների ղեկավարները, բացառությամբ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության, դեմ էին հանես եկել նախաձեռնությունը խորհրդարանի ստորին պալատում քվեարկության դնելուն:

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջել է, որ կա՛մ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կա՛մ խորհրդարանի ցրվի, և նոր ընտրություններ անցկացվեն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին