Արտաքին 1 տարի առաջ - 09:40 08-10-2025

Կրակել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան ուղղությամբ

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը զինված հարձակման է ենթարկվել Կանյար կանտոնում: Այս մասին հաղորդում է Radio Atalaya-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Կանյար կանտոնում։ Կրակոցներն արձակվել են այն մեքենաների ուղղությամբ, որոնցում գտնվել են պետության ղեկավարը եւ կառավարության այլ ներկայացուցիչներ»,-ասված է X-ում ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Նախագահի վարչակազմի տվյալներով, որը հաղորդել է հարձակման մասին՝ առանց հրաձգության մասին հիշատակելու, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նոբոան ուղևորվում էր Կանյար՝ հայտարարելու 4,5 միլիոն դոլար արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և կոյուղու համակարգերի շահագործման հանձնման մասին:

Նշվում է, որ նախագահը չի տուժել, և հինգ մարդ ձերբակալվել է:

«Նախագահի մեքենայի վրա կրակոցներ հնչեցնելը, քարեր նետելը և հանրային սեփականությունը վնասելը պարզապես հանցագործություն է», - ասել է Էկվադորի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Ինես Մանզանոն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին