Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 21:15 05-10-2025

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները փակել են Ռուստավելի պողոտան՝ Վրաստանի խորհրդարանի մոտ

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան՝ Վրաստանի խորհրդարանի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սոցցանցերում ընդդիմության կողմնակիցների կոչերից հետո կիրակի օրը խորհրդարանի դիմաց հավաքվել է մոտ 1000 ցուցարար։

Նրանք ձեռքներին պահել են Վրաստանի դրոշներ, ինչպես նաև Եվրամիության և Ուկրաինայի մի քանի դրոշներ։ Բողոքի ակցիայի սկսվելուց մեկ ժամ անց նրանք հասել են Ռուսթավելի պողոտա և փակել երթևեկությունը։

Ոստիկանությունը չի միջամտել։