Արտաքին 4 տարի առաջ - 18:03 12-11-2021

«Ազատություն Միշային». Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիում անցկացնում են բողոքի երթեր

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ բողոքի երթեր են անցկացրել Թբիլիսիում:

Ցուցարարները հավաքվել են երկու վայրում՝ մետրոյի «Դիդուբե» և «300 Արագվինցև» կայարանների մոտ։ Առաջին դեպքում շարքերն ուղղվել են դեպի Վրաստանի առողջապահության նախարարության շենք, իսկ երկրորդում՝ արդարադատության նախարարություն, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Միշա», «Վրաստան», «Կեցցե Վրաստանը», սուլում ու աղմկում։ Շատերը ձեռքերին պարզել են պետական ​​դրոշներ ու «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ։

Ընդդիմադիրները հանդիպում են պահանջում գերատեսչությունների ղեկավարների՝ Եկատերինա Տիկարաձեի և Ռատի Բրեգաձեի հետ։ Տեղում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ։

Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձգտում է նախկին նախագահին մասնավոր կլինիկա տեղափոխել։ Միաժամանակ, «Ազգային միասնական շարժման» առաջնորդները խոստանում են բողոքի ցույցեր չանցկացնել այն կլինիկայի մոտ, որտեղ կտեղափոխվի Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին