Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:52 03-10-2025

Դոնեցկի շրջանում ռուսական անօդաչուի հարվածից զոհվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող

Ուկրաինական ճակատի Դոնեցկի շրջանի Դրուժովկա բնակավայրում ռուսական անօդաչուի հարվածից զոհվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող:

Այս տեղեկությունը կարող է թվալ ռազմաճակատային սովորական դարձած մի լրահոս, բայց այն ուշադրություն գրավեց նաեւ երկու օր առաջ տարածված տեղեկության համատեքստում:

Փարիզը ձերբակալել էր այսպես ասած ռուսաստանյան «ստվերային նավատորմի» նավթատար նավ, եւ կալանավորել տանկերի անձնակազմի երկու անդամի: Նավը եղել է Բենինի դրոշի ներքո, իսկ ֆրանսիական կողմն էլ իր գործողությունը բացատրել է նրանով, որ կասկածներ կան, թե այդ նավը առնչություն ունի Դանիայի օդային տարածքում արձանագրված անհայտ անօդաչուների հետ: Իհարկե հաստատված չէ, որ այդ նավից են արձակվել անօդաչուները:

Ահա այս տեղեկությունից երկու օր անց տարածված տեղեկությունը, որ ուկրաինական ճակատում անօդաչուով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող, հնչում է շատ բազմիմաստ:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցավակցություն է հայտնել ֆոտոլրագրողի մահվան կապակցությամբ:

Այս մասին տելեգրամյան ալիքում գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին