Արտաքին 4 տարի առաջ - 13:43 30-04-2022

Կիևում ռուսական հրթիռի հարվածից զոհվել է լրագրող Վերա Գիրիչը

Ապրիլի 28-ին ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի գնդակոծության ժամանակ մահացել է լրագրող Վերա Գիրիչը։ Ուրբաթ օրը նրա մարմինը հայտնաբերվել է բազմաբնակարան շենքի փլատակների տակ։
Գիրիչը 2018 թվականից աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունում, իսկ մինչ այդ նա համագործակցել է ուկրաինական առաջատար հեռուստաալիքների հետ, ասվում է խմբագիրների հայտարարության մեջ։
Ազատություն ռադիոկայանի խմբագիրներն իրենց ցավակցությունն են հայտնել Վերա Գիրիչի ընտանիքին և ասել, որ նրան կհիշեն որպես լուսավոր ու բարի մարդու, իսկական պրոֆեսիոնալի։
Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է ապրիլի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Կիև կատարած այցի ժամանակ։ Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այդ թվում, քննարկել է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում