Արտաքին 8 ամիս առաջ - 23:42 30-09-2025

Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը կրիտիկական է․ Զելենսկի

Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը կրիտիկական է։

Նրա խոսքով՝ ատոմակայանը արդեն յոթ օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն «գեներատորներն ու ատոմակայանը նախատեսված չեն դրա համար»։

«Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են խոչընդոտում ատոմակայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված