Արտաքին 4 տարի առաջ - 19:55 16-10-2021

Սաակաշվիլիի ընկերուհին խոսել է քաղաքական գործչի կրիտիկական վիճակի մասին

Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, որ մտերմիկ հարաբերություններ ունի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, հայտարարել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացման կարիք ունի: Այս մասին նա ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ֆիզիկական վիճակը վատ է, քանի որ նա երրորդ շաբաթն է, ինչ հացադուլ է անում և հրաժարվում է դադարեցնել այն:

«Առաջիկա օրերին նրա առողջական վիճակն արդեն շատ ծանր կլինի և նրան հոսպիտալացնելու կարիք կլինի, քանի որ նրա առողջական վիճակն արդեն շատ թույլ է: Ես հավատում եմ, որ նա արդեն հոսպիտալացման կարիք ունի: Կարեւոր է, որ նա ունենա բժշկական օգնություն», - ասել է Յասկոն:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա շատ արդիական է, բայց այս հարցում շատ բան կախված է Վրաստանի իշխանություններից:

«Բայց սա նաև այն հարցն է, որում Ուկրաինայի ԱԳՆ-ն ակտիվորեն ներգրավված է», - ասաց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին հացադուլի ընթացքում նիհարել է 14 կգ -ով:

Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին և այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով: Մասնավորապես, քաղաքական գործիչը մեղադրվում է պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելու մեջ, ինչպես նաև ներգրավված է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի մեջ: Դատախազությունից հայտնել են, որ նախկին նախագահի պատիժները բողոքարկման ենթակա չեն:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին