Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:49 13-10-2021

Փաստաբանները հայտնել են Սաակաշվիլիի վիճակի վատթարացման մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել են, որ նրա վիճակը վատթարացել է: Նրանց խոսքով, նրա շարժողական կարողությունները արգելակվել են:

«Միևնույն ժամանակ, նա մեզ ասել է, որ չի դադարեցնելու բանտախցում հոկտեմբերի 1-ից սկսած հացադուլը»,- նշել է քաղաքական գործչի պաշտպան Բեկա Բասիլայան:

Նրանց խոսքով, նախկին նախագահը բարոյապես ամուր է: Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել հինգշաբթի օրը դուրս գալ բողոքի ակցիայի: Փաստաբանը նշել է, որ խոսքը համաժողովրդական ակցիայի մասին է:

Սաակաշվիլիի մեկ այլ պաշտպան՝ Դիմիտրի Սաձագլիշվիլին, քրեակատարողական ծառայությունից պահանջել է թույլ տալ քաղաքական գործչի անձնական բժշկի մուտքը Ռուսթավիի բանտ՝ բուժզննում անցկացնելու համար:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան