Մամուլ 1 տարի առաջ - 08:00 30-09-2025

«Հոգեորսությունը» սկսված է. ողջ ռեսուրսը մոբիլիզացրել են Էջմիածնում․ Հրապարակ

Պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Էջմիածին քաղաքի «Նոր Դվին» ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները՝ էկոնոմիկայի, ՏԿԵ եւ ֆինանսների նախարարները ճաշկերույթ էին կազմակերպել՝ Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն «Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քնարկումն է», սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։ Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը եղել, շատերին են հրավիրել հավաքին, սակայն հաշված տնտեսվարողներ են ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են: Խոշոր գործարարները բոյկոտել են այդ իշխանական հավաքը։

Հանդիպման ընթացքում, ըստ մեր աղբյուրի, տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել՝ ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել եւ իրենց դաշտ բերել, որ Էջմիածնում Գյումրու պարտությունը չկրկնվի։ Փարաքարի արյունալի դեպքերն էլ են սրել իրավիճակը: Իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանը, ըստ լուրերի, իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել, եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարեւոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը