Սլովակիայի խորհրդարանն ընդունել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կողմից մշակած սահմանադրական փոփոխությունը, որը ճանաչում է միայն երկու սեռ:
Որոշմանը 150 պատգամավորից կողմ է քվեարկել 90-ը: Ընդ որում՝ պահպանողական ընդդիմության 12 օրենսդիրներ օգնել են իշխող կոալիցիային:
Քննադատների կարծիքով՝ ընդունված փոփոխությունները կարող են խախտել երկրի միջազգային պարտավորությունները և խաթարել մարդու իրավունքների պաշտպանությունը: