Մամուլ 1 տարի առաջ - 08:08 25-09-2025

Ծանր ապրումներ ՔՊ-ում․ Հրապարակ

ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է` զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաեւ՝ Արսեն Թորոսյանին:

Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է՝ թիմում անսպասելի չեն եղել Ալխաս Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել՝ 513 քվե:

Ասում են՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխաս Ղազարյանի առաջընթացի հարցում։

ՔՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը