Ներքին 1 տարի առաջ - 16:20 24-09-2025

Տրվում է վարձով․ Թաթուլ Ավոյանը Ազգային պատկերասրահում մենահամերգ կունենա՞

Վերջին օրերին Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում հայտնվել է թիրախային գովազդ, որում ներկայացված է ցուցասրահների կոմերցիոն վարձակալության հնարավորությունը, մասնավորապես՝ Հայ հին և միջնադարյան արվեստի սրահների և «Արտ բազիս» գրադարանի օգտագործումը միջոցառումների համար։

Oragir.News-ը փորձեց պարզել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահները և գրադարանը կոմերցիոն վարձակալությամբ տրամադրելու պայմանները։ Կապ հաստատեցինք գովազդում նշված հեռախոսահամարով և ներկայացանք որպես լրագրող, իսկ մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց՝ վարձակալությունը հնարավոր է միայն որոշակի ձևաչափերով միջոցառումների համար։

Հարցին՝ հնարավո՞ր է օրերից մի օր էլ թույլատրեն, որ պատկերասրահում երգիչ Թաթուլ Ավոյանի մենահամերգը կազմակերպվի՝ աշխատակիցը պատասխանեց, որ թույլատրվում են միայն համեստ և զուսպ միջոցառումներ, ինչպիսիք են գիտաժողովները, գրքի շնորհանդեսները կամ փոքրածավալ ներկայացումները, «Մկրտություններ, հարսանիքներ կամ ցանկացած «ճաշային», աղմկոտ խնջույքներ չեն թույլատրվում»,- ասաց նա։

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք, թե արդյոք Oragir.News-ը ևս կարո՞ղ է սրահը վարձակալել՝ իր 5-ամյակը նշելու համար, ու մոտավորապես որքան դա կարժենա։ Աշխատակիցը խուսափեց մեր հարցի առաջին մասին պատասխանելուց՝ նշելով միայն, որ վարձակալության արժեքի համար կոնկրետ ֆիքսված սակագին գոյություն չունի․ գինը ձևավորվում է մի շարք գործոններից՝ միջոցառման տեսակից, կազմակերպման ժամերից (աշխատանքային կամ ոչ աշխատանքային), ինչպես նաև տեխնիկական պայմաններից։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսի՞ անվտանգության միջոցառումներ են սահմանվելու, քանի որ ցուցասրահում գտնվող արժեքավոր ցուցանմուշները կարող են վտանգվել՝ ոչ պատշաճ վերաբերմունքի պարագայում: Ինչ վերաբերում է անվտանգության ապահովմանը, մեզ հայտնեցին, որ կոմերցիոն համագործակցությունն իրականացվում է միայն «կոմպետենտ» մարդկանց հետ՝ հաշվի առնելով սրահներում ներկայացված արժեքավոր ցուցանմուշների անվտանգությունը։

Աշխատակիցը մեզ առաջարկեց այցելել Պատկերասրահ և տեղում բոլոր մանրամասներին ծանոթանալ, ինչն Oragir.News-ն առաջիկայում անպայման կանի։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին