Արտաքին 1 տարի առաջ - 18:04 23-09-2025

Թեհրանը և Բաքուն քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը Իրան

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանա Սադիգը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրումը Իրան:

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 23-ին Ֆարզանա Սադիգն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը, որն այցով գտնվում է Իրանում։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համատեղ նավթային բլոկների մշակումը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներառումը երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրում, ռուսական գազի փոխադրումը Ադրբեջանի տարածքով Իրան և երեք երկրների միջև էլեկտրաէներգետիկ ցանցերի զարգացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում պլանավորված է ադրբեջանական պատվիրակության ուղևորությունը Շահիդ Ռաջայի նավահանգիստ և Ադրբեջանի ու Իրանի միջև համագործակցության հուշագրի ստորագրում։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի