Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 22:17 21-09-2025

Մաղթում ենք բարեկամ հայ ժողովրդին հետագա առաջընթաց և բարգավաճում. Եգիպտոսի ԱԳՆ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը իր անկեղծ շնորհավորանքներն է հղում բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։

«Մաղթում ենք բարեկամ հայ ժողովրդին հետագա առաջընթաց և բարգավաճում, ինչպես նաև հաստատում ենք մեր գոհունակությունը երկու երկրները միավորող պատմական կապերի առնչությամբ»,- նշված է գրառման մեջ։