Մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայկ Սարգսյանի՞ն եք համակրում, թե՞ Ալեն Սիմոնյանին»։
Հարցվածների մի մասը նշեց, որ նրանցից ոչ մեկին չեն համակրում, որոշներն էլ ասացին, որ չեն ճանաչում Հայկ Սարգսյանին։
«Ոչ մեկին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում նրանցից ոչ մեկին։ «Էդ ովքե՞ր են, ես չեմ ճանաչում, ո՛չ նրան գիտեմ, ո՛չ նրան»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի ՔՊ-ականի համակրել պետք չէ։ «ՔՊ-ականներից ոչ մեկին չեմ համակրում, որովհետև իրանց վարած քաղաքականությունը չի մտնում մեր հայկական հասկացողությա մեջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․