Ներքին 1 տարի առաջ - 23:25 14-09-2025

Վիրահայոց թեմում Սուրբ խաչի տոնը նշանավորվել է Մուսա լեռան ավանդական հարիսայի փառատոնով

2025 թվականի սեպտեմբերի 14-ին Հայոց Եկեղեցին տոնեց Խաչվերացը՝ Հայաստանյայց Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել եկեղեցական տոնական օրերը նշանավորել ազգային ավանդական փառատոներով:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ Սուրբ խաչի տոնը նշանավորվեց Մուսա լեռան ավանդական հարիսայի փառատոնով:

Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով սեղաններին շարվել էին Եկեղեցասեր կանանց և «Հ.Մ.Ը.Մ Թիֆլիս» հասարակական կազմակերպության անդամների պատրաստած յուղալի հարիսայով կաթսաները:

Միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան ՀՀ Քրեակատարողական հիմնարկությունների հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Օրհնության խոսքում Թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Խաչվերացի, ժողովրդի շրջանում տարածված Սըբխեչի կապակցությամբ, անդրադարձ կատարեց Մուսա լեռան հերոսամարտի հիշատակը հարիսայով նշելու ավանդույթին: Սրբազան Հայրն իր օրհնությանն արժանացրեց «Շուշանիկ» միության անդամներին, եկեղեցասեր կանանց խմբերին, երկու եկեղեցիների խաչի քավորներ՝ Արկադի Հովակիմյանին և Կարեն Դարբինյանին, «Արմենիա» խանութի տնօրեն Էդուարդ Մուրադյանին և բոլոր մասնակիցներին ցուցաբերած աջակցության և եկեղեցու կողքին կանգնելու համար և առաջարկեց հոգեշնորհ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանին օրհնելու հարիսայով զարդարված սեղանները:

Այնուհետև սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը՝ ներդաշնակված Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի ղեկավար Իվանե Մկրտչյանի կազմած ուրախ երգ-երաժշտության հետ, ստեղծելով տոնական ուրախ տրամադրություն:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի