Արտաքին 1 տարի առաջ - 23:58 11-09-2025

ԱՄՆ-ն սահմանել է Եմենի հութիների դեմ խոշորագույն պատժամիջոցները

«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է 32 անհատների, կազմակերպությունների և չորս նավերի ներառման մասին՝ որպես «Իրանի կողմից աջակցվող հութիներ անունով հայտնի «Անսարալլա» զինյալ խմբավորման դեմ մինչ օրս սահմանված խոշորագույն պատժամիջոցներից մեկը»,- ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Այսօր թիրախավորված ցանցերը «հութիների գլոբալ անօրինական դրամահավաքի, մաքսանենգության և զենքի ձեռքբերման գործողությունների մաս են կազմում և ներառում են հութիներին առնչվող ընկերություններ, դրանց սեփականատերեր և այլ կարևոր հութի զինյալներ, որոնք գտնվում են Եմենում, Չինաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Մարշալյան կղզիներում:

«Հութիները շարունակում են սպառնալ Կարմիր ծովում ԱՄՆ անձնակազմին և ակտիվներին, հարձակվել մեր դաշնակիցների վրա տարածաշրջանում և խաթարել միջազգային ծովային անվտանգությունը՝ համաձայնեցնելով այն Իրանի ռեժիմի հետ,- հայտարարել է ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Ջոն Ք. Հըրլին։ -Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր սպառնում են Միացյալ Նահանգների և տարածաշրջանի անվտանգությանը»։

Ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ այսօր պատժամիջոցների թիրախում գտնվողները ֆինանսավորում և նպաստում են հութիների ձեռք բերած առաջադեմ ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ բալիստիկ հրթիռների բաղադրիչների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, որոնք նրանք օգտագործում են ԱՄՆ-ի և դաշնակից ուժերի, ինչպես նաև Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակվելու համար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ