Արտաքին 2 տարի առաջ - 15:14 18-02-2024

ԱՄՆ-ն Եմենի հութիներին ահաբեկիչ է հռչակել և պատժամիջոցներ սահմանել

News.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը փետրվարի 17-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորում է հռչակում Իրանի կողմից հովանավորվող Եմենի հութիներին, ինչը կուղեկցվի համապատասխան պատժամիջոցներով։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Սույն որոշման հետ կապված հետագա սահմանափակումները կսկսվեն հայտարարությունից 30 օր հետո։ Որոշման ԱՄՆ պատճառաբանությունն այն է, որ հութիները վերջերս աննախադեպ հարձակումներ են իրականացնում տարածաշրջանի առևտրային նավերի և դաշնակից ուժերի վրա, որոնք փորձում են պաշտպանել դրանք՝ մեծ խնդիրներ ստեղծելով համաշխարհային առևտրի համար:

«Այս սահմանափակումները կոչված են ապահովելու պատասխանատվությունը խմբավորման ահաբեկչական գործողությունների համար։ Եթե ​​հութիները դադարեցնեն հարձակումները Կարմիր ծովում և Ադենի ծոցում, ԱՄՆ-ն կվերանայի որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետքարտուղարությունը նշել է, որ որոշումը կփորձի խուսափել Եմենի հասարակ բնակչության համար բացասական հետևանքներից։ Մասնավորապես, թույլատրելի են մնալու պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման, անձնական դրամական փոխանցումների և նմանատիպ գործառնությունները։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ