Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 06-09-2025

Ծառուկյանը պատրաստվում Է. Հրապարակ

Քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, չնայած թվացյալ անդորրին, քաղաքական ուժերը նախապատրաստությունների մեջ են` 2026-ի ընտրություններին ընդառաջ։ Կան տեղեկություններ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես սկսել է նախապատրաստական աշխատանքները: Նրա թիմում խոսում են, թե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեեւ նախորդ ընտրություններից հետո շատ հիասթափված էր ՀՀ ընտրողից: Թիմում ասում են, որ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում, մի քանի բացառություն չհաշված, որոնց ինքը շատ է վստահում, եւ հանրության համար էլ ընդունելի դեմքեր են։ Իրեն պատկանող «Կենտրոն TV»-ին էլ է զգուշացվել, որ պետք է ինտենսիվ աշխատեն եւ արդեն սկսեն նախընտրական քարոզչությանը պատրաստվել։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ն։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Աբովյանը։ Երեւի թիմին ասվել է` դեպքերից առաջ չընկնել:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է