Մամուլ 5 տարի առաջ - 10:15 06-03-2021

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑԵԼ Է ՊԱՅՔԱՐԻՑ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեեւ Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել` ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։

Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ եւ միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։

Կարծում է, որ ինքն առնվազն պահպանելու է իր մանդատային ստատուս քվոն, եթե ոչ՝ բարելավելու։ Իսկ համաձայնության գալով Փաշինյանի հետ՝ տնտեսական եւ հարկային համաներման տակ կընկնի, իրենց դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն։

Բացի այդ, կարծում է, որ ինչքան էլ հաջողվի «պոկել» «Իմ քայլից»՝ 20, 30, 40 մանդատ, արդեն կարելի է հաջողություն համարել, այս 88-ի դիմաց։ Սակայն նա չի պատրաստվում առաջին քայլն անել՝ Հայրենիքի փրկության շարժումը կազմաքանդելու ճանապարհին, ուստի սպասում է, որ շարժման լիդերներն էլ հասկանան, որ փողոցով չեն կարողանա իրավիճակ փոխել։

Ի դեպ, շարժումը Բաղրամյան փողոց տեղափոխելուց հետո, մեր տեղեկություններով, Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից՝ թիմը մասնակցում է, բայց ինքը չի աջակցում հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին։ Իսկ փետրվարի 20-ին Ազատության հրապարակի մեծ հանրահավաքի ժամանակ իր բերած 5-6 հազար մարդկանցից ոմանք Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ «Ծառուկյան, վարչապետ» վանկարկումներ էին անում, եւ դա շարժման լիդերները ծանր են տարել ու հատուկ քննարկման առարկա դարձրել՝ Ծառուկյանին մեղադրելով նման բան կազմակերպելու մեջ։ Բայց առայժմ ԲՀԿ ղեկավարը չի խզում ՀՓՇ-ի հետ կապերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան