Արտաքին 10 ամիս առաջ - 17:23 03-09-2025

Ղազախստանը վերացրել է վիզայի պահանջը Հայաստանի քաղաքացիների համար

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանը սեպտեմբերի 3-ին վավերացրել է Հայաստանի հետ կնքած երկու համաձայնագրեր, որոնք վերաբերում են միգրացիայի ոլորտում համագործակցությանը և երկու երկրների տարածքներում քաղաքացիների գտնվելու կարգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի խորհրդարանի՝ Մաժիլիսի տելեգրամյան պաշտոնական ալիքը:

Փաստաթղթի համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիների համար փոխադարձաբար անփոփոխ է մնում տվյալ երկրների տարածքում գտնվելու ժամկետը՝ 90 օր պետական ​​սահմանը հատելու պահից և կես տարվա ընթացքում հանրագումարով չի կարող գերազանցել նշված ժամկետը։

Իսկ սահմանված ժամկետի լրանալուց հետո Հայաստանի քաղաքացիներին կթույլատրվի մնալ Ղազախստանում՝ ձևակերպելով ժամանակավոր բնակության թույլտվություն (աշխատանքի, ուսման, բիզնեսի, ընտանիքի վերամիավորման և այլնի համար)։ Ներկայումս դրա համար պահանջվում է վիզա ձևակերպել։

Վավերացվել է նաև Ղազախստանի և Հայաստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Ըստ այդմ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական ​​մարմինները տեղեկություններ կփոխանակեն իրենց տարածքում գտնվող՝ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի մասին: Բացի այդ, համատեղ կքննարկվեն քաղաքացիների՝ տվյալ երկրում գտնվելու իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը և աջակցություն կտրամադրեն ծագող հարցերի վերաբերյալ։

Ղազախական կողմից այդ խնդիրներով զբաղվելու են Ներքին գործերի և Աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունները, հայկականից՝ ՆԳՆ ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Համաձայնագիրը նախատեսում է հարցումների կատարումից հրաժարում՝ տվյալ երկրների ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնալիքների առաջացման և օրենսդրությանը հակասելու դեպքերում։

Նշենք, որ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են նշված երկրներ այցելել անձը հաստատող վկայականով կամ քարտով։
Ղազախստանի խորհրդարանում համաձայնագրերի քննարկման ընթացքում նշվել է նաև, որ այդ երկրում ներկայումս աշխատում է 2134 ՀՀ քաղաքացի, մինչդեռ նախորդ տարի այնտեղ էին մեր 2623 հայրենակիցներ։

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովը հայտնել է, որ տարեսկզբից իրենց երկիր է մուտք գործել շուրջ 12 հազար ՀՀ քաղաքացի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ