Արտաքին 1 տարի առաջ - 09:45 18-08-2025

Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը. Թրամփ

Ուկրաինայի նախագահը կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը Ռուսաստանի դեմ, եթե նա դա ցանկանում է, կամ կարող է շարունակել կռվել, Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ գրում է «Ազատություն»-ը։

Թրամփը կրկին իր համոզմունքն է արտահայտել, որ ցանկացած խաղաղության պայմանավորվածության դեպքում Ուկրաինան պետք է զիջի իր ինքնիշխան տարածքը Ռուսաստանին: Այս գաղափարը մշտապես մերժում են Կիևն ու նրա եվրոպական դաշնակիցները։
Վլադիմիր Զելենսկին, որ արդեն ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփի հետ, հույս է հայտնել, որ Ամերիկայի և եվրոպացիների հետ համատեղ ուժը կստիպի Ռուսաստանին իրական խաղաղության:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ իր օրակարգի կարևորագույն կետերից մեկն ամուր անվտանգության երաշխիքներ ստանալն է ԱՄՆ նախագահից՝ Ռուսաստանի հետագա ագրեսիայից պաշտպանվելու համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ