Ներքին Սպորտ 1 տարի առաջ - 21:43 13-08-2025

Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի, այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով BBC-ին։

Հուլիսին Դիոգու Ժոտան և Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիել» ակումբում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Հաղորդագրության համաձայն՝ առաջիկա հանգստյան օրերին բոլոր ֆուտբոլիստները հանդես կգան սև ժապավեններով: «Լիվերպուլը» և «Վուլվերհեմփթոնը», որոնց կազմում հանդես է եկել Ժոտան, հանդիպումներից առաջ կանցկացնեն հատուկ արարողություններ՝ «Բորնմութի» (օգոստոսի 15) և «Մանչեսթեր Սիթիի» (օգոստոսի 16) դեմ խաղերից առաջ: «Լիվերպուլը» նախկինում դուրս է բերել շրջանառությունից Ժոտայի 20-րդ համարը՝ ի հիշատակ նրա։

Ժոտան «Լիվերպուլի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են