Իրավապահները ձերբակալել են «ՀԷՑ»-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Նշենք, որ ավելի քան մեկ տասնյակ անձ է բերման ենթարկվել, որոնց թվում նաև՝ ՀԷՑ աշխատակիցներ են։