Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 16:05 25-07-2025

Իմ կամքով եմ դուրս եկել. ՀԷՑ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը պնդում է՝ իրեն չեն ազատել

Oragir.News-ի տեղեկություններով` ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատվել է աշխատանքից։

Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Գագիկ Ֆարզադյանից։
«Այո հաստատում եմ տեղեկությունը, իմ կամքով դիմում եմ գրել ու աշխատանքից դուրս եկել։ Խնդրում եմ ինձ հարցեր մի տվեք, ասելու բան չունեմ»,-հայտարարեց ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրենը։

Մեր տեղեկություններով` Գագիկ Ֆարզադյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի մերձիշխանական շրջանակներից։ Գագիկ Ֆարզադյանը 15 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից իրականացվել են հետևյալ կակդրային փոփոխությունները։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղը մարզում 6 ցանցեր ունի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան