Ներքին 1 տարի առաջ - 16:07 14-06-2025

Շամլուղի ճանապարհը քանդվում է

Ալավերդի համայնքի կազմում ներառված Շամլուղ քաղաք տանող ճանապարհը շահագործվում է նաև հանքարդյունաբերության նպատակով։

Համաշխարհային բանկի մոտ 500 մլն դրամ վարկային ծրագրով 2008-2009թթ.-ին կապիտալ վերանորոգման ենթարկված Ախթալա-Շամլուղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից օգտագործվում է հանքերից լեռնահարստացման ֆաբրիկա հանքաքար տեղափոխելու նպատակով։ Օրվա ընթացքում Շամլուղ-Ախթալա ճանապարհով 25-30 տոննա քաշով մի քանի տասնյակ բեռնատարներ են անցնում։

Շամլուղցիներն ահազանգում են, որ ծանր բեռնատարների պատճառով ոչ միայն միջհամայնքային ճանապարհն է անանցանելի դարձել, այլև վթարային վիճակում է հայտնվել Շամլուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի միակ կամուրջը:

«Շամլուղի հանքերի այս տեմպերով շահագործման պարագայում մեկ-երկու տարի հետո ճանապարհ չենք ունենա»,- ասում են շամլուղցիները։

«Ախթալայի ԼՀԿ»-ում մոտ 50 շամլուղցիներ են աշխատում։ Այդ իսկ պատճառով շատերը խուսափում են տեսախցիկի առջև խնդրի մասին բարձրաձայնելուց, սակայն նշում են, որ ճանապարհը բացի քանդվելը նաև պատվում է փոշու ամպով։ Շամլուղի հանքերից եկող մեքենաների ինտենսիվ երթեւեկության պատճառով բարձրացած թունավոր փոշին ցրելու նպատակով անգամ ջրցան մեքենաներ չի կիրառում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են