Ավելին 1 տարի առաջ - 13:10 13-06-2025

Երբ օրացույցը դառնում է մղձավանջ. «Ուրբաթ 13»-ի պատմությունը

Այսօր՝ հունիսի 13-ին, ուրբաթ է։ Շատերի համար այն սովորական ուրբաթ է, բայց ոմանց մտքում այս օրն առաջացնում է դժբախտության, ձախորդության, մահվան առնչվող վախ։

Իսկ ո՞րն է այս վախի ծագման աղբյուրը և ինչո՞վ է այն պայմանավորված։

Ուրբաթ 13-ի շուրջ ձևավորված հավատալիքն ունի մի քանի աղբյուր՝ սկսած կրոնական ավանդույթներից մինչև ժամանակակից զանգվածային մշակույթ։ Պատմաբանները հաճախ նշում են Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը որպես մեկնարկային կետ։ Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ սեղանի շուրջ 13 հոգի էին, որոնցից մեկը՝ Հուդան, մատնեց Հիսուսին։ Իսկ խաչելությունը տեղի է ունեցել ուրբաթ օր։ Այս հանգամանքների միախառնմամբ ձևավորվել է այն պատկերացումը, թե ուրբաթը և 13-ը առանձին-առանձին, առավել ևս՝ միասին դժբախտություն են բերում։

1907 թվականին Թոմաս Լոուսոնի «Ուրբաթ տասներեք» վեպը (Thomas W. Lawson, Friday the Thirteenth) առաջին անգամ միավորեց այս երկու խորհրդանիշները ՝ ներկայացնելով բորսայի ֆինանսական մանիպուլյացիայի պատմություն հենց ուրբաթ 13-ին։

13 թվի վախը նույնիսկ առանձին հոգեբանական տերմին ունի՝ տրիսկաիդեկաֆոբիա։ Ըստ Gallup կազմակերպության՝ ամերիկացիների մոտ 10%-ը խուսափում է որևէ նախաձեռնություն իրականացնել այդ օրը։ Հյուրանոցներում հաճախ բացակայում է 13-րդ հարկը, որոշ ավիաընկերություններ 13-րդ շարքում տոմս չեն վաճառում։ Իսկ շատերն ամսվա այդ օրը պարզապես հրաժարվում են ճանապարհորդելուց։

Այս վախը նաև տնտեսության վրա է անդրադառնում։ Հոգեբանական վախերն ունեն չափելի հետևանքներ։ Ըստ Ամերիկյան հոգեբնական ասոցիացիայի (American Psychological Association)՝ ուրբաթ 13-ին տնտեսությունը կարող է կրել մինչև 900 միլիոն դոլարի կորուստ՝ չեղարկված հանդիպումների, չկատարված գործարքների, չճամփորդած ուղևորների պատճառով։

Եթե պատմությունը ձևավորել է այս վախի հիմքը, ապա զանգվածային մշակույթն այն ամրապնդել է։ Առավել մեծ ազդեցություն ունեցավ 1980 թվականին թողարկված «Ուրբաթ 13» սարսափ ֆիլմը, որն արդեն միֆը վերածեց «բրենդի»՝ սպանությունների, խուճապի և խորհրդավորության ֆոնով։

Ուրբաթ 13-ն այսօր էլ շարունակում է ապրել մարդկանց մտքում որպես խորհրդանշական օր։ Շատերի համար այն պարզապես ամսաթվային համընկնում է, իսկ ոմանց համար զարմանալիորեն հզոր նշան, որը կարող է ազդել նույնիսկ կենցաղային որոշումների վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը