Ավելին 1 տարի առաջ - 10:40 10-06-2025

 Արեգ Շչեպիխինի գործով մեղադրյալները ազատ են արձակվել գրավի դիմաց

Հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման գործով վեց մեղադրյալները դատարանի կողմից չեն ձերբակալվել․ նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հաղորդում է «Բազա» լրատվամիջոցը։

Թեև առաջին հաղորդագրություններից անցել էր ավելի քան 100 ժամ, հունիսի 8-ի երեկոյան հանրությանը դեռևս հայտնի չէին նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները։ Գործակալությունն ընդգծում է, որ ըստ օրենքի՝ խափանման միջոցը պետք է ընտրվի ձերբակալումից հետո 48 ժամվա ընթացքում։

Վեց կասկածյալների դեմ հարուցվել է քրեական գործ առևանգման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել հենց Արեգ Շչեպիխինին։ Նրա նկատմամբ քննություն է տարվում ծայրահեղական գործունեության հատկանիշներով հարուցված գործով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են