Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևը հանդես է եկել առաջարկով՝ արգելել տղամարդկանց զբաղվել որոշ մասնագիտություններով, որոնք ավանդաբար համարվել են կանացի։
«Տղամարդիկ գնալով ավելի շատ ներգրավվում են կանանց բնորոշ աշխատանքներում։ Որոշ դեպքերում դա հասնում է աբսուրդի։ Ես կակնկալեի արգելել տղամարդկանց, օրինակ, աշխատել որպես դիմահարդարներ, մատնահարդարներ և նմանատիպ այլ ոլորտներում»,- նշել է Խամզաևը։
Նրա խոսքով՝ այս հարցը արժանի է հանրային քննարկման։