Ներքին 2 տարի առաջ - 13:47 15-01-2024

ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել որոշ անձանց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց իր հեղինակած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում երեք կարևոր բովանդակային առաջարկներ են ներառել։

«Առաջինը՝ նախատեսվում է դրույթ, ըստ որի արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։

Երկրորդ՝ առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ այն անձինք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կողմից կազմակերպված վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին, ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։ Այստեղ հաշվի ենք առնում պարտադիր զինվորական ծառայության և վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետումը և դիտարկում են որպես խրախուսող նորմ։

Երրորդ առաջարկությունն այն է, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը զենքով պարգևատրված անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում նրանց սեփականություն հանդիսացող զենքը կառգրավվի»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան