Հանրապետականի թեկնածուն Աշոտյանն է, նոր ձերբակալություններ կլինեն. Մամուլ

Մամուլը՝ տեսանյութով 6 օր առաջ - 11:00 07-06-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ: Համենայնդեպս այդ մասին են վկայում նրա պաշտոնական փաստաթղթերը. մինչդեռ Թաիրովում բոլորը տեսնում ու լսում են, թե ինչպես են նախարարի ընտանիքի անդամների գործերը օր օրի լավանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանն է։ Նա նաև միակն էր, որ Փաշինյանի թիմից մասնակցել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին:

Օրաթերթը նաև գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ սեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի կաշառքի գործով քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ մայիսի 30-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վարույթի շրջանակում խուզարկել է «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակը, որը կապ ունի կաշառքի գործով անցնող անձանցից մեկի հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ «Հանրապետական» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ առաջարկով դիմելով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի վարչապետի իր թեկնածուի անունը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու, սակայն այժմ ընտրությունը փոխել են՝ կանգ առնելով Աշոտյանի թեկնածության վրա։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։ Արդյո՞ք անձամբ Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առջեւում ընտրություններ են, եւ չարժե նեղացածների, խռովածների բանակ ունենալ, թե՞ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով։ Այս հարցը նաեւ տեղի ՔՊ-ականներին է հուզում։

Օրաթերթը նաև գրում է. Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը եւ Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, եւ չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով «պետական ահաբեկչությունը կանխելու» թատրոն բեմադրեն եւ ձերբակալեն դաշնակցական գործչին՝ այդպիսով կանխելով նմանատիպ հայտարարությունները, առավել եւս՝ փորձերը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

19:38 Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին
14:05 Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կան վիրավորներ
11:15 Չինքնահաստատված ոչնչություն․ Աննա Հակոբյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին
23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
18:30 Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց
13:27 Ընտանիքի տան նկուղում աճում է Կարմիր գրքում գրանցված մուտանտ սունկ
14:13 Տյումենը խեղդվում է բարդու փափկամազի տակ. սպիտակ վերմակը ծածկել է քաղաքը
21:47 Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի
14:42 Սիրտս մի քիչ լավ չէր, Լուիզան դեղ բերեց և մնաց մեր տանը․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի պատմությունը
19:14 Իրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը