Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:33 01-06-2025

«Վերածննդի այգին» միակը չէ, որ «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․

«Նոր Նորք վարչական շրջանում «Վերածննդի այգին» պետք է շահագործման հանձնվեր անցած տարի՝ 2024 թվականին, բայց ինչպես երևում է թերություններից ու կիսատ-պռատ աշխատանքներից, դեռ երկար ժամանակ շահագործման չի հանձնվելու։ Քանի որ Երևանի քաղաքապետարանում կառավարման ճգնաժամ է, ոչինչ պատշաճ ժամանակին չեն կարողանում իրականացնել, վերահսկել, դրա համար էլ ամբողջ Երևանն է այս վիճակում գտնվում»։

Տեսանյութին կից՝ Չախեյանը գրել է․ «Կառավարման ճգնաժամը սրանով է պայմանավորված, որ սա միակ այգին չէ, որը «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է գնում, բայց հարցն այն է, որ այս ամենը համատարած բնույթ է կրում, այլ ոչ թե մեկ կամ երկու դեպքեր են»։



Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք