Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 31-05-2025

Ժողովրդին սուտ խոստումներ, իրենց՝ ցոփ ու շվայտ կյանք. հարցում՝ ՔՊ-ի 10-ամյակի մասին

Երեկ՝ մայիսի 30-ին, լրացավ 2018-ից ի վեր Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման 10-ամյակը։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի մի շարք փողոցներում՝ հասկանալու քաղաքացիների կարծիքը՝ արդյոք այս 10 տարիների ընթացքում ՔՊ-ն հասե՞լ է իր նպատակներին, թե՞ ոչ։

Քաղաքացիներից մի քանիսը անգամ հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ իրենք չգիտեն՝ ՔՊ-ն ինչ է։

«Ես ո՛չ ՔՊ ճանաչում եմ, ո՛չ ընդունում եմ, ո՛չ էլ ուզում եմ ճանաչեմ։ Մարդկանցից խոսենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Oragir.News-ի հարցմանը մասնակցեց նաև լրագրող Անի Գևորգյանը։

«Ինչ նպատակներ։ Այն նպատակները, որոնց մասին խոստացել էր, իհարկե չի ասել։ Սկզբից ի վեր ժողովրդին խաբել է։ Օրինակ՝ իր բազմաթիվ խոստումներից՝ «անջատում հանուն փրկության» Արցախին կապված՝ ոչ միայն այդ խոստումը չի կատարելու, այլ հանձնելու է Արցախը։ Սոցիալական հավասարության մասին խոսող ՔՊ-ի անդամներն ինչ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում, իսկ երկրում ինչպես է խորանում աղքատությունը»,- ասաց Գևորգյանըը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված